4 նոյեմբերի 2008 - 14:27 AMT
ԱՄՆ նախագահական ընտրությունների նախօրեին Բարակ Օբաման Ջոն ՄըկՔեյնից առաջ է 7%-ով
Այսօր ԱՄՆ-ում ընտրում են 44-րդ նախագահին: Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում են դեմոկրատական կուսակցության թեկնածու, Իլլինոյս նահանգից սենատոր Բարակ Օբաման եւ հանրապետական կուսակցության թեկնածու, Արիզոնա նահանգից սենատոր Ջոն ՄըկՔեյնը:
Վերջին սոցիոլոգիական հարցումների համաձայն Օբաման, հանդիսանալով ԱՄՆ պատմության մեջ նախագահի առաջին աֆրոամերիկացի թեկնածուն, մեծ ժողովրդականություն է վայելում 8 կարեւորագույն նահանգներից 6-ում: Ընդհանուր վարկանիշով նա Ջոն ՄըկՔեյնից առաջ է 7%-ով: Նախնական հաշվարկներով դեմոկրատն արդեն ունի ավելի քան 300 ընտրողների ձայները: Հաղթանակի համար նրան անհրաժեշտ է 270: ՄըկՔեյնի օգտին պատրաստ են քվեարկել 181 ընտրողներ: