Պուտինն ու Զելենսկին առաջին անգամ կհանդիպեն Փարիզում16 նոյեմբերի 2019 - 11:01 AMT PanARMENIAN.Net - ՌԴ և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ կհանդիպեն Փարիզում, որտեղ անցկացվելու է Դոնբասում իրավիճակի կարգավորման «նորմանդական ձևաչափի» (Ուկրաինա, ՌԴ, Գերմանիա և Ֆրանսիա) հանդիպումը: Հանդիպումը կայանալու է դեկտեմբերի 9-ին, բանակցությունների շրջանակում էլ տեղի կունենա նախագահների առաջին անձնական հանդիպումը, գրում է Deutsche Welle-ն: Կողմերը պետք է մշակեն «Մինսկի համաձայնությունների կատարման նոր հաջորդականությունը»,ասել են Ելիսեյան պալատում: Զելենսկին առաջիկա հանդիպմանն է անդրադարձել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում: Մինչ այս ՌԴ և Ուկրաինայի նախագահները և վարչապետները հանդիպել են «նորմանդական ձևաչափի» շրջանակում 2016-ի հոկտեմբերին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |