ՌԴ և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ կհանդիպեն Փարիզում, որտեղ անցկացվելու է Դոնբասում իրավիճակի կարգավորման «նորմանդական ձևաչափի» (Ուկրաինա, ՌԴ, Գերմանիա և Ֆրանսիա) հանդիպումը:
Հանդիպումը կայանալու է դեկտեմբերի 9-ին, բանակցությունների շրջանակում էլ տեղի կունենա նախագահների առաջին անձնական հանդիպումը, գրում է Deutsche Welle-ն:
Կողմերը պետք է մշակեն «Մինսկի համաձայնությունների կատարման նոր հաջորդականությունը»,ասել են Ելիսեյան պալատում:
Զելենսկին առաջիկա հանդիպմանն է անդրադարձել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում:
Մինչ այս ՌԴ և Ուկրաինայի նախագահները և վարչապետները հանդիպել են «նորմանդական ձևաչափի» շրջանակում 2016-ի հոկտեմբերին: