«Մել» ֆիլմի թրեյլերը համացանցում է (վիդեո)![]() PanARMENIAN.Net - Ծանրամարտիկ, Եվրոպայի եռակի չեմպիոն Մել Դալուզյանի մասին պատմող ֆիլմի թրեյլերն արդեն հասանելի է համացանցում: Այս մասին հայտնել է SocialMedia TV յութուբյան ալիքը: «Մել» ֆիլմը ծանրամարտիկ Մել Դալուզյանի, նրա վերելքների և վայրէջքների մասին է։ Ֆիլմի առանցքային թեման զույգի պատմություն է՝ սեռային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանելու նրանց պայքարի, անցած ճանապարհի մասին: ԾանրամարտիկՄել Դալուզյանը Նիդերլադներում ապաստան է ստացել որպես տրանսգենդեր տղամարդ։ Ֆիլմի ֆինանսավորման համար ԿԳՄՍ նախարարությունից հատկացվել է 20 միլիոն դրամ, որն ընդհանուր արժեքի միայն 14%-ն է:Ֆիլմի ֆինանսավորման մասին լուրերից հետո կառավարության որոշումը քննարկումների և քննադատությունների առիթ էր դարձել: Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Դալուզյանն իր անձնական պաշտպանության ներքո է: «Ֆիլմը մի մարդու մասին է, ով Եվրոպայի եռակի չեմպիոն է, ռեկորդակիր է, որի ռեկորդը շարունակում է մինչև հիմա գոյություն ունենալ, որի չեմպիոնության պատվին Հայաստանի դրոշը երեք անգամ բարձրացել է, ու հիմնը 3 անգամ հնչել է»,-ասել էր վարչապետը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |