Վանեցյան. ՀՀ-ում կան դրսից ֆինանսավորվող քաղաքական ուժեր22 նոյեմբերի 2019 - 10:42 AMT PanARMENIAN.Net - ԱԱԾ նախկին տնօրեն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Արթուր Վանեցյանը՝ «Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ ասել է, որ Հայաստանում կան դրսից ֆինանսավորվող քաղաքական ուժեր, որոնք ակտիվ քաղաքական գործունեություն են ծավալում՝ չմանրամասնելով, սակայն, թե նրանք ում կողքին են՝ հեղափոխականների, թե հակահեղափոխականների։ Պատասխանելով հարցին, թե արդյոք ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ վարչապետի հանձնարարականները երբեմն տարակուսանք են առաջացրել, Վանեցյանն ասել է, որ տարակուսելու շատ առիթներ է ունեցել: Վանեցյանի հարցազրույցից նաև պարզ է դարձել, որ, իր կարծիքով, «Սորոսի» գրասենյակի գործունեությունը վտանգներ է պարունակում ՀՀ համար: Նա դրական է պատասխանել այն հարցին, թե արդյոք հանրությունը մոլորության մեջ է։ Անդրադառնալով ապագային՝ Վանեցյանն ասել է, որ իր ողջ գիտակից կյանքում ծառայել է հայրենիքին և կշարունակի դա անել: «Թե այդ ծառայությունը ինչպես կարտահայտվի՝ ժամանակը ցույց կտա։ Կախված է պահանջից և այն իրադարձություններից, որոնք տեղի կունենան։ Ես ազատ մարդ եմ՝ կաշկանդված չեմ որևէ բանով։ Ես կորոշեմ, թե ինչով զբաղվեմ՝ քաղաքականությամբ, հասարակական, թե այլ գործունեությամբ»,-ասել է նա։ Սեպտեմբերի 16-ին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարական էր տվել և հայտարարություն տարածել իր որոշման վերաբերյալ: «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»,- ասվում էր Վանեցյանի հայտարարության մեջ: Նոյեմբերի 21-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ֆեդերացիայի գործկոմի անդամներին: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |