ArmJazz 2. Մալխասը, Վահագն Հայրապետյանը, Հայկ Շաքարյանը՝ նոյեմբերի 27-ին մի բեմում22 նոյեմբերի 2019 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 27-ին Երևանում տեղի կունենան մեծ ջազ համերգ, որը մի բեմում կհավաքի մի շարք հայտնի երաժիշտների: «ԱրմՋազ. մաս 2» նախագծի շրջանակում Արամ Խաչատրյան համերգասրահում կհնչեն հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, ելույթ կունենա Հայաստանի պետական ջազ նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Արմեն Հյուսնունցի գլխավորությամբ: Երեկոյի հատուկ հյուրերն են այնպիսի հայտնի երաժիշտներ, ինչպիսիք են Վահագն Հայրապետյանը, Լևոն Մալխասյանը, Մարտին Վարդազարյանը, Միքայել Ոսկանյանը: Համերգի հատուկ հյուրն է նաև հայտնի կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանի որդի Հայկ Շաքարյանը: Համերգը կազմակերպում է«ԹԻ ԷՄ Փրոդաքշն» ընկերությունը: Երեկոյի սկիզբը՝ ժամը 20:00-ին: «ԱրմՋազ» նախագծի շրջանակում առաջին համերգը տեղի է ունեցել 2016-ին: Համերգին հնչում էին ջազային կատարումներ, ֆրանսիական հայտնի ստեղծագործություններ և շանսոնյե Շառլ Ազնավուրի երգերը: 2017 թվականին ծրագրում ընդգրկվեցին նաև հայկական ժողովրդական ստեղծագործություններ. ելույթ ունեցան «Միքայել Ոսկանյան և ընկերներ» խումբը, Էդգար Խաչատրյանը, ինչպես նաև մի շարք երիտասարդներ: 2018-ին Շառլ Ազնավուրի հրապարակում նշվեց շանսոնյեի ծննդյան 94-րդ տարեդարձը։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |