Ռևազյան. Պետտուրքի մասին օրենքում լրացումը կնպաստի ավիացիոն շուկայի զարգացմանը 3 դեկտեմբերի 2019 - 11:46 AMT PanARMENIAN.Net - Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում նախատեսվող լրացումն ավիացիոն շուկան զարգացնելու նպատակով է արվում: Այդ մասին ԱԺ նիստի ժամանակ ասել է Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։ «Ըստ արդեն իսկ հաստատված բանակցությունների արդյունքների՝ ուղևորահոսքը միայն առաջին տարվա ընթացքում կաճի մոտավորապես 300,000 ուղևորով։ Հաշվի առնելով, որ մեր երկու օդանավակայաններում՝ « Զվարթնոցում» և «Շիրակում», ուղևորահոսքը կազմում է 2.9 միլիոն ուղևոր, սա բավականին տպավորիչ թիվ է»,-ասել է Ռևազյանը, հայտնում է Aysor.am-ը: Նա հավելել է, որ ըստ հաշվարկների, 3 տարվա ընթացքում միայն տուրիզմի զարգացումը կնպաստի հազարավոր աշխատատեղերի ստեղծմանը, միլիոնավոր դոլարններ կվճարվեն պետբյուջե, ներդրումային միջավայրը կբարելավվի: Ազգային ժողովում քննարկվում է օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օդի տուրքից ազատել նոր ուղղություններով չվերթները: Օրինագիծը ներկայացրել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |