Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում նախատեսվող լրացումն ավիացիոն շուկան զարգացնելու նպատակով է արվում: Այդ մասին ԱԺ նիստի ժամանակ ասել է Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։
«Ըստ արդեն իսկ հաստատված բանակցությունների արդյունքների՝ ուղևորահոսքը միայն առաջին տարվա ընթացքում կաճի մոտավորապես 300,000 ուղևորով։ Հաշվի առնելով, որ մեր երկու օդանավակայաններում՝ « Զվարթնոցում» և «Շիրակում», ուղևորահոսքը կազմում է 2.9 միլիոն ուղևոր, սա բավականին տպավորիչ թիվ է»,-ասել է Ռևազյանը, հայտնում է Aysor.am-ը:
Նա հավելել է, որ ըստ հաշվարկների, 3 տարվա ընթացքում միայն տուրիզմի զարգացումը կնպաստի հազարավոր աշխատատեղերի ստեղծմանը, միլիոնավոր դոլարններ կվճարվեն պետբյուջե, ներդրումային միջավայրը կբարելավվի:
Ազգային ժողովում քննարկվում է օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օդի տուրքից ազատել նոր ուղղություններով չվերթները: Օրինագիծը ներկայացրել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն: