Սերժ Սարգսյանը ցավակցել է Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ![]() 17 հունվարի 2020 - 19:02 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Ազգային անվտանգության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ: Սարգսյանը նշել է, որ նախկինում պետության մեջ Կուտոյանի զբաղեցրած դիրքը հաշվի առնելով՝ քննության ընթացքը պետք է լինի հասարակության ուշադրության և հսկողության ներքո: «Խորապես ցնցված եմ Գեորգի Կուտոյանի ողբերգական մահվան գույժից: Խոսքերն անզոր են արտահայտելու այն մեծ ողբերգությունը, որը ոչ միայն Գեորգի Կուտոյանի՝ անդառնալի և չափազանց ցավալի կորուստ կրած ընտանիքինն է, այլև բոլոր նրանցը, ովքեր երբևէ ճանաչել են մարդկային և մասնագիտական բարձր որակներ ունեցող, բարեկիրթ և պարկեշտ երիտասարդին և պետական պաշտոնյային»,- ասվում է Սարգսյանի ցավակցական ուղերձում: Հունվարի 17-ին Պ.Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Կուտոյանն ԱԱԾ պետի պաշտոնում էր նշանակվել 2016-ին՝ Սերժ Սարգսյանի հրամանով, ազատվել 2018-ի մայիսին՝ հեղափոխությունից հետո: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |