Մաքսազերծ առցանց առևտրի շեմը կարող է նվազել մինչև 100 եվրո. Հարցը կքննարկվի ԵՄԽ նիստում![]() ![]() PanARMENIAN.Net - 2020-ի հուլիսի 1-ից արտերկրի ինտերնետ խանութներից ԵՏՄ երկրներ ծանրոցների մաքսազերծ ներկրման շեմը կարող է նվազել մինչև 100 եվրո: Այդ հարցը ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները քննարկելու են հունվարի 31-ին կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵՄԽ) նիստում, գրում է Trans.ru-ն: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 31-ին Ալմաթիում կմասնակցի ԵՄԽ հերթական նիստին: Հունվարի 1-ից առանց մաքսազերծման ապրանքների ներկրման շեմն արդեն իսկ նվազել է 500-ից մինչև 200 եվրո: Քաշի նորմերը նույնն են՝ 31 կգ, իսկ տուրքը լիմիտի գերազանցման դեպքում նվազել է՝ 30%-ից մինչև 15%: Բացի այդ, այժմ այն կիրառվում է ոչ թե 1 ամսում ներկրված ապրանքի ամբողջ արժեքի, այլ յուրաքանչյուր ծանրոցի համար առանձին: Ավելի վաղ ԵՏՄ երկրները համաձայնեցրել էին մաքսազերծ առցանց առևտրի շեմերը, որը 2020-ից պետք է լիներ 200 եվրո: Մինչև 2019-ի հունվարի 1-ն առանց մաքսազերծման ապրանքների ներկրման շեմը կազմում էր 1000 եվրո: 2019-ին այդ շեմի նվազումը մինչև 500 եվրո ՌԴ-ում ավելացրել է մաքսազերծվող առաքանիների քանակը 5 անգամ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |