ՀՀ-ում դիվանագիտական մեքենաները 2019-ին տուգանվել են 732 անգամ30 հունվարի 2020 - 15:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների մեքենաները հաճախ են հայտնվում քաղաքացիների սմարթֆոնների տեսակցիկի օբյեկտիվում՝ սխալ կայանելու, ճանապարհային երթևեկության կանոնները կոպտորեն խախտելու պատճառով։ Համատարած կարծիք և դրանից բխող դժգահություններ կան, որ դիվանագիտական համարներով մեքենաները ՀՀ-ում երթևեկության կանոնները խախտելու դեպքում չեն տուգանվում կամ տուգանվում են սովորական քաղաքացիներից ավելի քիչ: Պարզվում է՝ այդ մեքենաների վարորդները, այնուամենայնիվ, տուգանվում են։ «Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական, հյուպատոսական ներկայացուցչություններին, միջազգային կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցներով կատարված և տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով հայտնաբերված իրավախախտումների փաստերով 2019-ին կայացվել է 732 վարչական տույժ նշանակելու մասին որոշում»,- PanARMENIAN.Net ի հարցմանը պատասխանեցին ՀՀ ոստիկանությունից: ՀՀ-ում հավատարմագրված բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունները միասին ունեն մի քանի հարյուր մեքենա, դրանց կոնկրետ թիվը, սակայն, գաղտնի տեղեկություն է: Ստույգ տեղեկատվության բացակայության պատճառով, տուգանելու հաճախականության ու դիվանագիտական համարներով մեքենաների խախտումների արձանագրման հետևողականության մասին դատողություններ անելու բավարար հիմքերը քիչ են։ Լուսանկարը՝ «Ճանապարհային Ոստիկանություն և Կարմիր գծեր» ֆեյսբուքյան խմբից Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |