Փաշինյան. Հայ-գերմանական հարաբերությունները գտնվում են երբևէ ամենաբարձր մակարդակի վրա

Փաշինյան. Հայ-գերմանական հարաբերությունները գտնվում են երբևէ ամենաբարձր մակարդակի վրա

PanARMENIAN.Net - Հայ-գերմանական հարաբերությունները գտնվում են երբևէ ամենաբարձր մակարդակի վրա, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ԶԼՄ ներկայացուցիչների համար համատեղ ասուլիսի ժամանակ:

Փաշինյանն աշխատանքային այցով Գերմանիայում է: Նա արդեն հանդիպել է Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ:

Փաշինյանը նշել է, որ իր պաշտոնավարման ընթացքում Մերկելի հետ արդեն երրորդ հանդիպումն է, ինչը վկայում է ՀՀ և Գերմանիայի միջև հարաբերությունների բարձր մակարդակի մասին:

«Առանձնակի ցանկանում են շեշտել այն աջակցությունը, որը Գերմանիան ցուցաբերում է ՀՀ-ում բարեփոխումներին: Մենք երախտապարտ ենք Գերմանիային և ԵՄ-ին բարոյական, քաղաքական, փորձագիտական և ֆինանսական աջակցության համար»,- հայտարարել է Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ Գերմանիան ՀՀ-ի համար կարևոր և հաջողված մոդել է՝ որպես խորհրդարանական կառավարման երկիր:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է, որ ՀՀ-ում մեծ փոփոխություններ են ակնկալվում նաև իրավական համակարգում: Մերկելի խոսքով արդեն 2020-ի աշնանը Բեռլինում կբացի նաև Թումո կենտրոն:

Նա նշել է, որ վարչապետի հետ հանդիպմանը քննարկման թեմաներից մեկն էլ լինելու է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում առաջընթացի գրանցումը:

Մերկելի հետ համատեղ հայտարարությամբ հանդես գալով՝ Փաշինյանը նշել է, որ փետրվարի վերջին գերմանացի գործարարների այց է նախապատրաստվում ՀՀ, իսկ հոկտեմբերին՝ տնտեսական ֆորում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---