«Մաթևոսյան Վայն». Գինիների արտադրության մեծ բիզնես դարձած հոբբին19 փետրվարի 2020 - 10:19 AMT PanARMENIAN.Net - 18 տարի առաջ Վահրամ Մաթևոսյանը Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում ընտանիքի հետ սկսեց «Մաթևոսյան Վայն» գինիների արտադրությունը։ Սկզբում գինեգործությունը հոբբի էր. գինիները Մաթևոսյանները պատրաստում էին ընկերների համար: Հետո կառուցեցին գինու գործարան և հայր ու որդի սկսեցին զբաղվել գինիների արտադրությամբ, արդյունքում հիմնվեց ընտանեկան բիզնես: Վահրամ Մաթևոսյանի որդին՝ Վազգենը, հիշում է. նոր էր վերադարձել զինվորական ծառայությունից, երբ հայրը սկսեց գինի արտադրել: Գործը ռիսկային էր: 3 ամսում կառուցեցին գործարանն ու խաղողի առաջին մթերումն արեցին: Մաթևոսյանների ձեռնարկած գործին առաջինը հավատաց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը: Գործարանը կառուցելու, մթերման և արտադրական գործընթացները կազմակերպելու համար Մաթևոսյանների աջակիցը հենց գործընկեր բանկն էր: «Այս գործում դրված է քրտինք, ուժ և ընտանիք է աշխատում։ Որակին հետևում ենք անձամբ: Խաղողը ես եմ մթերում ու որակը ստուգում, հայրս էլ միշտ վերահսկում է: Գործարանի կառուցման առաջին իսկ օրվանից ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն ամուր կանգնած է մեր կողքին ու աջակցել է մթերումների, սարքավորումների ձեռքբերման և արտահանման ժամանակ, նաև՝ ֆինանսական, խորհրդատվական հարցերում, ինչի արդյունքում այսքան զարգացել ենք։ ԱԿԲԱ-ն իմ բանկն է, ես այդպես եմ համարում»,- ասում է Վազգենը։
Բանկը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |