Թրամփը քննադատել է գլխավոր «Օսկարի» հանձնումը հարավկորեական ֆիլմին![]() 21 փետրվարի 2020 - 13:26 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոլորադոյում հանրահավաքի ժամանակ քննադատել է լավագույն ֆիլմի համար «Օսկարը» հարավկորեական «Մակաբույծները» (Parasite) ֆիլմին հանձնելու կինոակադեմիկոսների որոշումը: Նա դժգոհել է, որ գլխավոր մրցանակին օտարալեզու ֆիլմ է արժանացել: «Հաղթող է ճանաչվել հարավկորեական ֆիլմը՝ սա ի՞նչ է: Մենք բավականին շատ խնդիրներ ունենք Հարավային Կորեայի հետ առևտրի ոլորտում ու նրա՞նց ենք մրցանակ շնորհում լավագույն ֆիլմի համար: Սա նորմա՞լ է: Չգիտեմ»,- ասել է նա, տեղեկացնում է TJournal.ru-ն: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ «Մակաբույծներից» բացի բազմաթիվ այլ հիանալի ֆիլմեր կային: Նա նաև նշել է, որ ֆիլմը կարող էր մրցանակի արժանանալ որպես լավագույն օտարերկրյա ֆիլմ և հարցրել՝ արդյոք նախկինում օտարալեզու աշխատանքները «Օսկարի» գլխավոր մրցանակ են ստացել: «Մակաբույծները» առաջին օտարալեզու ֆիլմն է, որը գլխավոր «Օսկարի» է արժանացել: Ընդհանուր առմամբ, ֆիլմը 4 արձանիկ է ստացել: Սա նաև պատմության մեջ 4-րդ ֆիլմն է, որին հաջողվել է գլխավոր մրցանակակիր դառնալ և «Օսկարում», և Կաննում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |