Իտալիայում գտնվող և մեկնող ՀՀ քաղաքացիներ, կապվեք ՀՀ դեսպանատան հետ![]() 25 փետրվարի 2020 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Իտալիայում կորոնավիրուսով վարավածների թվի կտրուկ աճով պայմանավորված՝ այնտեղ գտնվող և այցելել ցանկացող ՀՀ քաղաքացիներին այդ երկրում ՀՀ դեսպանությունը կոչ է անում կապ հաստատել իրենց հետ՝ փոխանցելով այնտեղ գտնվելու ժամանակահատվածը և կոնտակտային տվյալները։ «Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք խուսափել կարանտինային գոտում գտնվող Լոմբարդիայի Codogno, Castiglione d’Adda, Casalpusterlengo, Fombio, Maleo, Somaglia, Bertonico, Terranova dei Passerini, Castelgerundo e San Fiorano և Վենետոյի Vo’ Euganeo համայնքներ այցելությունից և առհասարակ հյուսիսային շրջաններում մարդաշատ վայրերում գտնվելուց»,- հայտնում են դեսպանատնից: Նշվում է, որ մշտապես թարմացվող պաշտոնական տեղեկատվություն կարելի է ստանալ Իտալիայի Քաղաքացիական պաշտպանության ծառայության պաշտոնական կայքից։ Դեսպանատունը կոչ է անում կապվել 06 3296638 հեռախոսահամարով կամ գրել info@ambasciataarmena.it էլ.փոստին: CNN-ի հաղորդմամբ՝ Իտալիայում կորոնավիրուսից մահերի թիվը 7-ի է հասել, վարակվածներինը՝ 229-ի: Վարակակիրները մեծամասմբ երկրի հյուսիսում են: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |