Իտալիայում կորոնավիրուսով վարավածների թվի կտրուկ աճով պայմանավորված՝ այնտեղ գտնվող և այցելել ցանկացող ՀՀ քաղաքացիներին այդ երկրում ՀՀ դեսպանությունը կոչ է անում կապ հաստատել իրենց հետ՝ փոխանցելով այնտեղ գտնվելու ժամանակահատվածը և կոնտակտային տվյալները։
«Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք խուսափել կարանտինային գոտում գտնվող Լոմբարդիայի Codogno, Castiglione d’Adda, Casalpusterlengo, Fombio, Maleo, Somaglia, Bertonico, Terranova dei Passerini, Castelgerundo e San Fiorano և Վենետոյի Vo’ Euganeo համայնքներ այցելությունից և առհասարակ հյուսիսային շրջաններում մարդաշատ վայրերում գտնվելուց»,- հայտնում են դեսպանատնից:
Նշվում է, որ մշտապես թարմացվող պաշտոնական տեղեկատվություն կարելի է ստանալ Իտալիայի Քաղաքացիական պաշտպանության ծառայության պաշտոնական կայքից։
Դեսպանատունը կոչ է անում կապվել 06 3296638 հեռախոսահամարով կամ գրել info@ambasciataarmena.it էլ.փոստին:
CNN-ի հաղորդմամբ՝ Իտալիայում կորոնավիրուսից մահերի թիվը 7-ի է հասել, վարակվածներինը՝ 229-ի: Վարակակիրները մեծամասմբ երկրի հյուսիսում են: