Փաշինյան. ՀՀ-ում ժ. 15:00-ին կքննարկվի արտակարգ դրություն հայտարարելու հարցը16 մարտի 2020 - 11:36 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում ժամը 15:00-ին կքննարկի երկրում արտակարգ դրություն հայտարարելու հարցը, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ գործադիրի գումարվելիք արտահերթ նիստը կլինի դռնբաց: Նա նշել է, որ հավանական է՝ Կառավարությունն արտակարգ դրություն հայտարարելու որոշում ընդունի: Դրանից հետո իրավունքի ուժով կհայտարարվի ԱԺ նիստ, գործադիրը կպատասխանի պատգամավորների հարցերին: Վարչապետը նշել է, որ այս պահին ՀՀ-ում 300 քաղաքացի մեկուսացված է, ևս 300-ի մեկուսացման պայմաններ են ստեղծվում: Մարտի 15-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված 30 քաղաքացի կա: Կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտն արդեն բուժվել է: Փաշինյանը նշել է նաև, որ ընդհանուր առմամաբ, ՀՀ-ում կորոնավիրուսով հիվանդներից 19-ն Էջմիածնի դեպքի հետ փոխկապակցված անձինք են, 3-ը մեկուսացված են եղել «Գոլդեն Փելեսում» (մեկն առաջին վարակակրի կինն է): Եւս 3-ն արտադրական ձեռնարկություններից մեկում հայտնաբերված դեպքերն են, որի հետ կապված հիմա մեկուսացման աշխատանքներ են իրականացվում: Մնացածն առանձին դեպքեր են: Կարդացեք նաև.Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |