Ucom-ը կարանտինում գտնվողներին ապահովել է անվճար ինտերնետով և հեռուստատեսությամբ27 մարտի 2020 - 20:32 AMT PanARMENIAN.Net - Ucom ընկերությունը կարանտինային հատուկ հսկողության վայրերում և բուժհաստատություններում կառուցել է ցանց, տեղադրել և ավելացրել սարքավորումներ, մեծացրել ինտերնետ արագությունը: Ընկերությունը նաև ապահովել է անվճար WiFi հասանելիություն և հեռուստատեսային ծառայություն կարանտինում գտնվող անձանց համար: «Մենք կարծում ենք, որ համաճարակի տարածման կանխարգելիչ միջոցառումները չպետք է առանց այդ էլ մեկուսացված մեր հայրենակիցներին կտրեն աշխարհի անցուդարձից, լավ հեռուստաբովանդակություն դիտելու կամ կրթվելու հնարավորությունից: Սա մեր սոցիալական պատասխանատվության մասն է հասարակության և առհասարակ մեր հայրենիքի նկատմամբ», - ասել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։ Ընկերությունից նշել են, որ կրոնավիրուսի պանդեմիայի արդյունքում առաջացած իրավիճակում շարունակում են աշխատել արտակարգ ռեժիմով՝ աջակցելով անհատներին ու կազմակերպություններին կապի մեջ մնալ։ Ucom-ի սպասարկման կենտրոնները ժամանակավորապես չեն աշխատում, բոլոր գործարքներն առցանց տիրույթ են տեղափոխվել։ Աշխատանքային պարտականություններն աշխատողների մեծ մասը շարունակում է իրականացնել տնից՝ ապահովելով ինտերնետի և հեռախոսակապի անխափան աշխատանքը:
Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |