Լավրովն ու Մամեդյարովը քննարկել են ԼՂ հարցը20 մայիսի 2020 - 13:44 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը մայիսի 19-ին հեռախոսազրույցի ընթացքում կարծիքներ են փոխանակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ։ Մասնավորապես, Մամեդյարովը տեղեկացրել է պաշտոնակցին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ վերջին տեսակոնֆերանսի մասին, գրում է Interfax.az-ը։ Նախարարներն անդրադարձել են նաև Դաղստանում կուտակված Ադրբեջանի քաղաքացիների տարհանման հետ կապված իրավիճակին։ Քննարկվել են նաև ռազմավարական գործակցության հարցեր, ասվում է հաղորդագրության մեջ։ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի 19-ին տեսակոնֆերանսի ժամանակ քննարկել են նախարարական մակարդակով հանդիպումների անցկացման հեռանկարները։ Մայիսի 18-ին տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի էր ունեցել համանախագահների հանդիպումն Մամեդյարովի հետ։ Կողմերը քննարկել էին ընթացիկ վիճակը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում և քայլերը, որ ձեռնարկվելու են այդ ուղղությամբ պանդեմիայից հետո առաջիկա ամիսներին։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |