Փաշինյան․ Գեղարքունիքի Ձորագյուղ համայնքը կփակվի, 63 դեպք է գրանցվել 6 հունիսի 2020 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 6-ին պարետի որոշմամբ կարգելափակվի Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի ելումուտը, հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Պատճառն այն է, որ մեր սիրելի հայրենակիցներից մեկը Ձորագյուղից գնացել է Գողթ գյուղ թաղման, երեք չորս օր անց թաղման է մասնակցել իրենց գյուղում, ինչի արդյունքում Ձորագյուղում արդեն ունենք կորոնավիրուսի 63 դեպք: Այս 63-ից մի քաղաքացի թաղման է մասնակցել Ծովասար գյուղում»,- գրել է Փաշինյանը։ Վարչապետը հայտնել է, որ նման դեպք էր եղել նաև Դդմաշենում, երբ Հրազդանից եկել, թաղման են մասնակցել, սգակիր տան անդամներին վարակվել են, ինչի հետևանքով այդ տան պապը մահացել է, իսկ գյուղում 100֊ից ավելի դեպք էր գրանցվել։ Այդ ժամանակ Դդմաշենը փակվել էր։ Թաղման հետ կապված մարզի 6 այլ համայնքում վարակի դեպքեր գրանցվեցին։ Հայաստանում հունիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 12,364-ի: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 190 դեպք կա, այլ պատճառով՝ 69։ Առողջացածների ընդհանուր թիվը 3720 է։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |