Ծառուկյան․ Անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ14 հունիսի 2020 - 13:16 AMT PanARMENIAN.Net - ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շանտաժ ու քաղաքական ճնշում է որակել իր տան խուզարկությունն ու ԱԱԾ-ում հարուցած քրգործը։ Այս մասին նա հայտարարել է իր տան առջև՝ լրագրողների ու համակիրների հետ հանդիպելիս խուզարկությունից հետո։ «Անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ․․․ ինչ ուզում են սարքեն, չոռը մարդուն չի կպնելու, պատրաստ եմ ամեն ինչի: Այդ վստահությունը եղել ա հնուց, 15 թվականից, ամեն ինչ առաջարկել են, չեմ համաձայնել, այսօր էլ առաջարկել են, չեմ համաձայնել»,- մեջբերում է Ծառուկյանի խոսքը Factor.am-ը։ «Նստացնում են, թող նստացնեն, բայց անօրինական սարքած է: Բայց ով անօրինական սարքածին աջակցում ա, թող ոչ մի բան չմոռանա, որ դրա համար ինքը պատասխան ա տալու պետության, ժողովրդի և իմ առաջ: Ես դա երբեք չեմ մոռանալու: Ես նորից եմ ասում՝ ցանկացած հարցի պատասխան ունեմ՝ ավելի բացվածքով, ավելի տեղը-տեղին՝ բոլոր ոլորտներում», - ասել է նա` ըստ Aysor.am-ի։ Քրգործը, որի շրջանակում հարցաքննվելու է Ծառուկյանը, վերաբերվում է «Շանգրի լա» խաղատան ու «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ին։ Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ ընկերությունը պետությանը մոտ 30 մլրդ դրամի վնաս է պատճառել 6 տարում։ Լուսանկարը՝ «Ազատություն» ռ/կ հեռարձակումից Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |