Սիմոնյան․ ՌԴ դեսպանն ինձ հետ հանդիպելու ցանկություն ունի18 հունիսի 2020 - 18:44 AMT PanARMENIAN.Net - ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով ՀՀ ներքաղաքական զարգացումների, մասնավորապես` ԲՀԿ-ի քաղաքական հետապնդման վերաբերյալ հայտարարություններին միջազգային արձագանքների մասին հարցին, ասել է, որ այս պահի դրությամբ որևէ արձագանք չունի։ Նա նշել է, որ իր հետ հանդիպելու ցանկություն է հայտնել ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, հանդիպումը դեռ չի կայացել, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։ Սիմոնյանը հիշեցրել է, որ հանդիսանում է հայ-ռուսական միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարը։ «Ես զրույց եմ ունեցել ՌԴ իմ գործընկեր, Ռուսաստանի Դաշնային ժողովի փախնախագահի հետ, և որևիցէ նման հարց չենք քննարկել: Իսկ մնացած գործընկերների առումով, այս պահի դրությամբ, ես որևէ արձագանք չունեմ»,-ասել է նա: ԱԺ փոխնախագահը նշել է նաև, որ երբ խոսքը քրեական գործի մասին է, լուրջ գործընկերները, որոնք գիտեն իշխանությունների գործելաոճը, դժվար թե շտապեն և հախուռն հայտարարություններ անեն։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի և Միքայել Մելքումյանի հետ: Խորհրդարանականներն իրենց տեսակետներն են ներկայացրել ներքաղաքական օրակարգի որոշ ասպեկտների վերաբերյալ: Հունիսի 16-ին ԱԺ-ն որոշել է զրկել Ծառուկյանին անձեռնմխելիությունից և թույլատրել նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսել։ Հունիսի 14-ի առավոտյան ԱԱԾ-ն խուզարկություն էր սկսել Ծառուկյանի տանը, որը մոտ 4 ժամ տևեց։ Ըստ ԱԱԾ-ի՝ նրան պատկանող խաղատունը ՀՀ-ին 30 մլրդ դրամի վնաս է հասցրել, իսկ 2017-ին ԲՀԿ-ն հարյուր միլիոնավոր դրամների ընտրակաշառք է բաժանել։ Ծառուկյանը շանտաժ ու քաղաքական ճնշում էր որակել իր տան խուզարկությունն ու ԱԱԾ-ում հարուցած քրգործը։ Խուզարկությունից հետո Ծառուկյանին տեղափոխել էին ԱԱԾ, որտեղ նա մոտ 9 ժամ հարցաքննվել էր։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն կստեղծվի ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 90 հաստիքային միավոր |