Թուրքիան այնքան ուժեղ չէ, որ հավակնի համաթրքական առաջնորդի դերին

PanARMENIAN.Net - «Եթե անկեղծ դատենք, գործերով, ոչ թե խոսքերով, ապա Թուրքիան, ըստ իս, այնքան հզոր չէ քաղաքական եւ տնտեսական տեսակետից, որպեսզի հավակնի համաթրքական առաջնորդի դերին: Առավել եւս իսլամական»,-գտնում է ռուսաստանցի քաղաքագետ Մուրադ Հաջին: Նրա խոսքերով, Թուրքիայում կան լուրջ ներքաղաքական խնդիրներ, որոնք այս իշխանությունը չի կարող «լուծել» այլ կերպ, քան մշակույթի ցանկացած ոլորտում համաշխարհային առաջնորդության մասին խոսքերով: «Կառավարության համար կարեւոր է շեղել թուրք հանրությանը խնդիրներից, նա փորձում է թմրեցնել իր երկրի հասարակական կարծիքը, չեզոքացնել այն խոսքերով: Դրանով էլ բացատրվում է Թուրքիայի այժմյան արտաքին քաղաքական ակտիվությունը...Ժողովրդների պատմության մեջ նման բան բազմիցս է եղել»,-ասել է Հաջին: Նա նաեւ համոզված է, որ Թուրքիան դեմ չի գնա Իսրայելին` չափազանց ամուր է նրանց կապը, ինչի մասին էլ Թուրքիան բազմիցս է հրապարակավ հայտարարել: «Թուրքիան քողարկում է սեփական թուլությունը բաձրագոչ բառերով, սակայն համաշխարհային հանրությանը դժվար է խաբել»,-ասել է ռուսաստանցի թրքագետը, հաղորդում է 1news.az-ը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---