Հուլիսի 9-13-ն անձրև է սպասվում․ 6-8 աստիճանով կհովանա 8 հուլիսի 2020 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 9-13-ի հատկապես երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ, ամպրոպի ժամանակ հնարավոր են ուժեղ քամիներ, պոռթկումները՝ մինչև 25-30 մ/վ։ Խորհուրդ է տրվում ամպրոպի ժամանակ խուսափել բացօթյա տարածքներից, տեղեկացնում է ԱԻՆ լրատվականը։ Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-17:00-ն խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: Հանրապետության տարածքում՝ հուլիսի 8-ի ցերեկը, 12-ին առանձին շրջաններում, 9-11-ը, 13-ին շրջանների զգալի մասում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-11-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով: Երևանում՝ հուլիսի 8-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 9-13-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Հուլիսի 11-13-ը մայրաքաղաքում ցերեկային ժամերին կլինի +30։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր Ըստ ԱՀԿ-ի՝ բակտերիաներն ավելի կայուն են դարձել հակաբիոտիկների հանդեպ Դա մեծապես պայմանավորված է հակաբիոտիկների սխալ և չափից շատ օգտագործմամբ Բագրատ սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Քննարկումը շարունակվում է փակ դռների հետևում, լրագրողները ներկա են եղել հանդիպման առաջին մասին Միրզոյանը Բերբոքին է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան կարգավորման վերջին զարգացումները Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային տնտեսական ծրագրերի, դրանցում ՀՀ ներգրավվածության հարցերի շուրջ |