Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 9-13-ի հատկապես երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ, ամպրոպի ժամանակ հնարավոր են ուժեղ քամիներ, պոռթկումները՝ մինչև 25-30 մ/վ։
Խորհուրդ է տրվում ամպրոպի ժամանակ խուսափել բացօթյա տարածքներից, տեղեկացնում է ԱԻՆ լրատվականը։
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-17:00-ն խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Հանրապետության տարածքում՝ հուլիսի 8-ի ցերեկը, 12-ին առանձին շրջաններում, 9-11-ը, 13-ին շրջանների զգալի մասում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-11-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:
Երևանում՝ հուլիսի 8-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 9-13-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Հուլիսի 11-13-ը մայրաքաղաքում ցերեկային ժամերին կլինի +30։