Ծիրանը՝ «քավության նոխազ»․ Ադրբեջանցիները հայկական ծիրան են ճխլել![]() 16 հուլիսի 2020 - 19:30 AMT PanARMENIAN.Net - TikTok-ում տեսանյութ է տարածվում, որում երևում է, թե ինչպես են ադրեջաներեն խոսող մարդիկ ոտքերով 3 լիքն արկղ հայկական ծիրան տրորում։ Տեսանյութի հերոսներին, հավանաբար, զայրացրել կամ ոգևորել են հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ից ընթացող մարտական գործողությունները։ Կադրում երևացող մեքենաների համարանիշերը թույլ են տալիս ենթադրել, որ միջադեպը գրանցվել է Ռուսաստանում, որտեղ հայկական ծիրանի 1 կգ-ն վաճառվում է 500 ռուբլուց (~3400 դրամ) սկսած։
Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև հրետակոծում է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, Մովսես և Տավուշ գյուղերը, Բերդ քաղաքը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |