Ուկրաինան գործ է հարուցել ԱԳ փոխնախարարի դեմ, որը կոչ էր արել չասել «Հայոց ցեղասպանություն»![]() 7 օգոստոսի 2020 - 12:42 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի հետաքննությունների պետական բյուրոն պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածի հատկանիշներով քրգործ է հարուցել արտաքին գործերի փոխնախարար Վասիլի Բոդնարի կողմից «Հայոց ցեղասպանություն» տերմինը չօգտագործելու կոչի համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Գերագույն ռադայի «Ուկրաինա-Հայաստան» բարեկամության խմբի փոխնախագահ, իշխող կուսակցության անդամ, պատգամավոր Դարյա Վոլոդինան։ Նա նշել է, որ ոչ ոք իրավունք չունի իր սուբյեկտիվ կարծիքը պարտադրել ամբողջ երկրին՝ դրա համար օգտագործելով պաշտոնեական դիրքը և վնասելով պետության հեղինակությանը: Ապրիլի 23-ին պաշտոնյան խորհրդարանի պատգամավորներին կոչ էր արել չմասնակցել երկրում Ցեղասպանության հիշատակի միջոցառումներին և 1915-ի իրադարձությունները ցեղասպանություն չորակել: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |