Ուկրաինայի հետաքննությունների պետական բյուրոն պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածի հատկանիշներով քրգործ է հարուցել արտաքին գործերի փոխնախարար Վասիլի Բոդնարի կողմից «Հայոց ցեղասպանություն» տերմինը չօգտագործելու կոչի համար:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Գերագույն ռադայի «Ուկրաինա-Հայաստան» բարեկամության խմբի փոխնախագահ, իշխող կուսակցության անդամ, պատգամավոր Դարյա Վոլոդինան։
Նա նշել է, որ ոչ ոք իրավունք չունի իր սուբյեկտիվ կարծիքը պարտադրել ամբողջ երկրին՝ դրա համար օգտագործելով պաշտոնեական դիրքը և վնասելով պետության հեղինակությանը:
Ապրիլի 23-ին պաշտոնյան խորհրդարանի պատգամավորներին կոչ էր արել չմասնակցել երկրում Ցեղասպանության հիշատակի միջոցառումներին և 1915-ի իրադարձությունները ցեղասպանություն չորակել: