Արտո Թունջբոյաջյանն ու Ալիդե Աղաբաբյանը հանդես կգան Global Soul 2009-ին

PanARMENIAN.Net - Փետրվարի 26-ին Լոս Անջելեսում Արտո Թունջբոյաջյանն ու Ալիդե Աղաբաբյանը մյուս դերասանների հետ հանդես կգան Global Soul 2009-ին մշակութային երեկոյի ժամանակ, որի նախաձեռնողն է Jewish World Watch հրեական կազմակերպությունը: Երեկոն նվիրված է կազմակերպության հաջող գործունեության հնգամյակին:



«Մենք ուրախ ենք ներկայացնել ավանդական հայ երգն ու պոեզիան Global Soul 2009-ին: Առնչությունը մեկ այլ արվեստին չափազանց կարեւոր է ինձ համար: Սա հիանալի հնարավորություն է հումանիզմ հաղորդել արվեստի միջոցով»,-հայտարարել է Աղաբաբյանը, գրում է «Armenian Reporter»-ը:



Jewish World Watch կազմակերպությունը 2007 թվականին սատարեց Լոս Անջելեսի հայությանը Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարում եւ կոչ արեց հրեական համայնքին ընդունել, որ Օսմանյան Թուրքիայում 1915թ. կատարված ոճրագործությունները Ցեղասպանություն են:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---