VK.ru-ն շուռ չի տալիս օրացույցը․ Սեպտեմբերի 3-ի մասին կատակները սոցցանցը կֆիլտրի 3 սեպտեմբերի 2020 - 18:14 AMT PanARMENIAN.Net - «Վկոնտակտեն» (VK.ru-ն) իրեն սեպտեմբերի 3-ի մասին հումորներից զերծ հարթակ է հայտարարել։ Սոցիալական ցանցի նպատակն է օգտատերերին պաշտպանել Միխայիլ Շուֆուտինսկու «Սեպտեմբերի 3-ը» հայտնի երգի հիշատակումներից, որին ամեն տարի բազմաթիվ մեմեր են նվիրվում։ https://vk.com/press/september-3 Խելացի լրահոսում այն հրապարակումները, որոնցում սեպտեմբերի 3-ի մասին հիշատակումներ կլինեն, հատուկ գրությամբ կառանձնացվեն` «Զգուշացեք, այստեղ սեպտեմբերի 3-ի մասին է» («Осторожно, тут про 3 сентября»)։ Նման կերպ սոցցանցը հոգ է տանում նրանց մասին, ովքեր հոգնել են ամեն տարի այդ օրն արվող նույնանման հումորներից։ Բացի այդ, «Վկոնտակտեն» այլ կոնտենտ կառաջարկի «Հոլովակներ» բաժնում #не3сентября (#չսեպտեմբերի3) հեշթեգով։ Անձամբ երգի հեղինակը հայտարարել է, որ սեպտեմբերի 3 բառերը շատ համահունչ են եղել Իգոր Կրուտոյի երաժշտության հետ, և ամսաթիվն ընտրվել է այդ սկզբունքով։ Այնպես որ թաքնված ենթատեքստեր պետք չէ փնտրել։ Երգի բառերում նշվում է, որ սեպտեմբերի 3-ը հրաժեշտի օր է։
Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Թորոսյան. Ուզում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել Նա նշել է նաև, որ խոսքի և հավաքների ազատության իրավունքը կարող է իրացվել նաև ընդդեմ իշխանությունների Հայտարարություն․ Բագրատ սրբազանը ներկայացված է միայն Facebook-ում և բացառապես իր անձնական էջով Նշվում է, որ նրա անունից բացվող որևէ էջ կապ չունի ոչ շարժման, ոչ էլ սրբազանի հետ Միրզոյանը պաշտոնական այցով կայցելի Հունգարիա Նա հանդիպումներ կունենա Հունգարիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել |