Եվրոպական ֆուտբոլը 4 մլրդ եվրո կկորցնի կորոնավիրուսի պատճառով![]() 10 սեպտեմբերի 2020 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական ֆուտբոլը կորոնավիրուսի պատճառով 4 մլրդ եվրո կկորցնի, քանի որ խաղադաշտերի տրիբունաները դատարկ են, հովանավորներ չկան, իսկ հեռուստաալիքները փոխհատուցում են պահանջում կորուստների դիմաց։ Ըստ ՖԻՖԱ-ի՝ կորուստների 90 տոկոսը ծանր բեռ է դառնալու ակումբների համար։ Այդ մասին հայտարարել է իտալական «Յուվենտուսի» նախագահ, Եվրոպական ակումբների ասոցիացիայի (ECA) ղեկավար Անդրեա Անյելին, գրում է BBC-ն։ Ճգնաժամի հետևանքով ֆուտբոլային տաղանդների առուվաճառքի ամենամեծ շուկան կրճատվել է 20-30 տոկոսով։ Ֆուտբոլն ամենաեկամտաբեր խաղն է աշխարհում, բայց միևնույն է՝ 4 մլրդ եվրոն 2 խաղաշրջանում հսկայական գումար է։ Ըստ Անյելիի՝ կորուստները հսկայական են և որոշ ակումբներ կարող են ֆինանսական ճգնաժամի մեջ հայտնվել։ Կանխիկ գումարների բացակայությունը նշանակում է, որ թիմերի վերադասավորումները, խաղացողների և մարզիչների փոխարինումները, նոր ստադիոնների կառուցումը՝ այդ ամենը մեծ մասի համար հետաձգվում է։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |