Իջևանի ՃՈ-ի պաշտոնյաների կողմից կաշառք վերցնելու դեպք է բացահայտվել![]() 25 սեպտեմբերի 2020 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայությունը ՃՈ Իջևանի բաժանմունքի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպք է բացահայտել։ Պարզվել է, որ բաժանմունքի պետ Ա. Շ.-ն Ս. Թ.-ի օգտին առանց քննությունների E կարգի վարորդական իրավունքի վկայական տրամադրելու համար, 2020-ի սեպտեմբերի 24-ին, Ա. Ս.-ի օժանդակությամբ, վերջինիցս ստացել է 75,000 դրամ կաշառք։ Նույն բաժանմունքի տեսուչ Ա. Մ.-ին ցուցում է տրվել, որպեսզի վերջինս առանց գործնական քննության կեղծ գրառում կատարի, որ Ս. Թ.-ն ստացել է դրական գնահատական: Ա. Մ.-ն այնուհետև էլեկտրոնային բազա է ներբեռնել կեղծ տեղեկատվությամբ վերը նշված գործնական քննության թերթիկի տվյալները, որի արդյունքում էլ Ս. Թ.-ին տրամադրվել է E կարգի վարորդական իրավունքի վկայական: ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրգործ, որի շրջանակում պաշտոնատար անձին կաշառք տալու, կաշառք ստանալու, կաշառք տալուն օժանդակելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքներով բերման են ենթարկվել Իջևանի հաշվառման-քննական բաժանմունքի պետը, նույն բաժանմունքի տեսուչը, ինչպես նաև ևս երկու անձինք, ովքեր հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ կոռուպցիոն մեխանիզմում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |