Փաշինյան․ Ջաբրայիլում հակառակորդը ծուղակի մեջ է, մարտերը կարող են որոշիչ դառնալ

Փաշինյան․ Ջաբրայիլում հակառակորդը ծուղակի մեջ է, մարտերը կարող են որոշիչ դառնալ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 7-ին Արցախի հարավում (Ջաբրայիլ-խմբ․) ընթացող ռազմական գործողություններով հնարավոր է գցվի արցախյան բանակի՝ ադրբեջանական զինված ուժերի նկատմամբ վերջնական հաղթանակի հիմքը։ Այս մասին, ՌԲԿ-ի փոխանցմամբ, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատմելով, որ հայկական կողմը գայթակղելով՝ ծուղակի մեջ է գցել ադրբեջանական ուժերին։

«Եթե հաշվի առնենք այն ինֆորմացիան, որը ստացվում է վաղ առավոտից, կարող ենք ասել, որ ղարաբաղյան զորահրամանատարների մտահաղացումն աշխատել է, նրանք հարավում մարտավարական քայլերի են դիմել՝ միջանցք թողնելով և այնտեղ ներքաշելով Ադրբեջանի ռազմական կորպուսը։ Բառացիորեն այս վայրկյաններին այդ կորպուսը ջախջախիչ հարվածներ է կրում։ Եվ ես կարծում եմ, որ սա կլինի օպերացիայի ամենաառանցքային պահը։ Այս րոպեներին, իմ տեղեկություններով, գցվում է ղարաբաղյան բանակի վերջնական հաղթանակի հիմքը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Վերջին օրերին հատկապես թեժ մարտեր են ընթանում Արցախի Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---