Ադրբեջանը պլանավորում է նաև իտալական գրոհիչներ գնել13 հոկտեմբերի 2020 - 20:54 AMT PanARMENIAN.Net - Իտալական Leonardo ընկերությունը նախատեսում է M-346 Fighter Attack առաջին ինքնաթիռները հանձնել միջազգային պատվիրատուին, որը, ամենայն հավանականությամբ, լինելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմ Ադրբեջանը։ 2020-ի փետրվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Իտալիա այցի ընթացքում իտալական Leonardo ընկերության հետ ստորագրվել էր M-346 ուսումնամարտական ինքնաթիռներ գնելու մասին փաստաթուղթ։ Լրագրող Քրիսթիան Թրիբերթը, որը հայտնաբերել էր Գյանջայում կայանված թուրքական F-16-երը, բախվել էր ադրբեջանցիների փորձերին՝ ապացուցելու, որ լուսանկարում իտալական կործանիչներն են։ Սակայն սկզբից նա հերքել էր պնդումները լուսանկարների վերլուծությամբ, իսկ ավելի ուշ Leonardo ընկերության ներկայացուցիչը հայտնել է նրան, որ ինքնաթիռները դեռ չեն մատակարարվել ու չեն մատակարարվի 2021-ի ընթացքում։
Լուսանկարում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն է՝ M-346 ուսումնամարտական ինքնաթիռի ղեկին Ադրբեջանը պատրաստվում է գնել ուսումնամարզական M-346 ինքնաթիռի գրոհային տարբերակը։ Ըստ արտադրող ընկերության ավիացիոն բաժնի ղեկավար Լուչիո Վալերիո Չոֆիի՝ գրոհիչը պահպանել է ուսումնամարզական տարբերակի բոլոր բնութագրերը, իսկ նոր բաղադրիչներով, այդ թվում՝ ռադարով և ընդունող-հաղորդող սարքերով դարձել է դիպուկ և էֆեկտիվ թեթև մարտական գրոհիչ ինքնաթիռ։ Գրոհիչ ինքնաթիռները նախատեսված են նաև հակառակորդի տարածքում ցամաքային կոնկրետ թիրախների խոցման համար։ Կասկածից դուրս է, որ ստանալու դեպքում Ադրբեջանն իտալական այս ինքնաթիռները կիրառելու է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի ռազմական օբյեկտների դեմ, այլև հենց այնտեղ ապրող բնակիչների։ Սեպտեմբերի 27-ից՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազի առաջին օրից, ամեն օր ադրբեջանական հրետանին և ավիացիան թիրախավորում են Արցախի խաղաղ բնակավայրերը՝ կիրառելով արգելված կասետային զինամթերք։ Կա մոտ 3 տասնյակ սպանված խաղաղ բնակիչ։
Միայն Ստեփանակերտում մինչև 700 չպայթած կասետային ռումբ է հայտնաբերվել, դրանք վնասազերծվում են: Այլ երկրներից գնված ավիացիոն, հրթիռահրետանային միջոցներով կիրառվող կասետային զինամթերքներն արգելված է ոչ միայն հումանիտար իրավունքով, այլև միջազգային կոնվենցիայով։ Կասետային զինամթերքի կիրառման տարբերակներից մեկն օդային հարվածն է։ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ Իտալիան այս ինքնաթիռների վաճառքով ավելի է ուժեղացնելու Ադրբեջանի բանակը, որի ռազմական հանցագործությունների զոհն են դառնում անմեղ և խաղաղ մարդիկ։ ՆԱՏՕ-ի անդամ մեկ այլ երկիր՝ Կանադան արդեն դադարեցրել է զենքի վաճառքը Թուրքիային, քանի որ դրանք Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցիները կիրառում են հայերի դեմ։ Խոսքը թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերի մասին է, որոնց մի քանի կարևոր բաղադրիչ արտադրվում է Կանադայում։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |