Հունաստանի ԱԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդ․ «Նման հանցագործությունները պետք է չմոռանալ, որ չկրկնվեն»

Հունաստանի ԱԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդ․ «Նման հանցագործությունները պետք է չմոռանալ, որ չկրկնվեն»

PanARMENIAN.Net - Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասմ աշխատանքային այցով Հայաստանում է։ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնում է, որ նրա գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել նահատակների հիշատակին:

Դենդիասը նշել է, որ մեծ պատիվ էր իր համար, հայ և հույն ժողովուրդները այդօրինակ հանցագործությունների խորը ցավը կիսում են, դրանք պետք է չմոռանալ, որպեսզի չկրկնվեն։

Նախարարը Հայաստան է ժամանել Արցախում թուրք-ադրբեջանական գործողությունների ֆոնին, նա կհանդիպի նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Հունաստանը Եվրոպայում Հայաստանի առանցքային գործընկերներից մեկն է։ Երկու երկրի միջև սերտ գործակցություն է ընթանում նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով։ Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ առաջին գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել Հայաստանում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---