Փաշինյանն այցելել է վիրավոր զինծառայողներին, տեսակցել Սասուն Միքայելյանին![]() 23 հոկտեմբերի 2020 - 20:48 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, տեսակցել է ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում վիրավորված զինծառայողներին: Բուժանձնակազմը կառավարության ղեկավարին ներկայացրել է զինծառայողների առողջական վիճակն ու ապաքինման ընթացքը: Վարչապետն այցելել է նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Երկրապահ կամավորական միության ղեկավար Սասուն Միքայելյանին։ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է նաև այցի մասին պատմող տեսանյութով։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |