Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, տեսակցել է ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում վիրավորված զինծառայողներին:
Բուժանձնակազմը կառավարության ղեկավարին ներկայացրել է զինծառայողների առողջական վիճակն ու ապաքինման ընթացքը:
Վարչապետն այցելել է նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Երկրապահ կամավորական միության ղեկավար Սասուն Միքայելյանին։
Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է նաև այցի մասին պատմող տեսանյութով։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։