Խամենեի․ ՀՀ-ն պետք է վերադարձնի «գրաված հողերը», Ադրբեջանը՝ երաշխավորի հայերի անվտանգությունը 3 նոյեմբերի 2020 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Իրանի հոգևոր գերագույն առաջնորդ Ալի Խամենեին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի պատերազմին՝ նշելով, որ այն պետք է ավարտվի, ինչի պայմաններն են «Հայաստանի կողմից գրավված տարածքների վերադարձը», իսկ Ադրբեջանի կողմից՝ այնտեղ ապրող հայերի անվտանգության երաշխավորումը։ «Մեր հարևաններ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերամ է ընթանում, որը նպաստավոր չէ մեր և տարածաշրջանի անվտանգության համար. այս պատերազմը պետք է ավարտվի։ Գլխավոր պայմաններից մեկը Հայաստանի կողմից գրավված բոլոր տարածքների վերադարձն է Ադրբեջանին։ Պետք է հարգել միջազգային սահմանները։ Իհարկե, անհրաժեշտ է նաև այդ շրջաններում ապրող հայերի անվտանգությունը և խաղաղությունը երաշխավորել»,- Isna-ի փոխանցմամբ՝ ասել է նա։ Ավելի վաղ Իրանը ներկայացրել էր ԼՂ հակամարտության կարգավորման իր պլանը, որով առաջարկվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը փոխել ՌԴ-Թուրքիա-Իրան տարբերակով։ Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաքչին հայտարարել էր, որ իրենց պլանի հիմնական գործոններին են «Ադրբեջանի հողերի օկուպացիային վերջ տալը, փոքրամասնությունների և մարդու իրավունքների պաշտպանությունը, նա նաև հավելել էր, թե այդ ծրագիրը կարող է իրականացվել փուլային տարբերակով»: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Կարդացեք նաև՝ ԼՂ կարգավորման իրանական պլանը՝ պարզ բառերով Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |