Ալիև․ Բաքուն փոխհատուցում կպահանջի Երևանից Քարվաճառում այրված տների համար

Ալիև․ Բաքուն փոխհատուցում կպահանջի Երևանից Քարվաճառում այրված տների համար

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն մտադիր է հայկական կողմից փոխհատուցում պահանջել Քարվաճառի շրջանն ազատելու ընթացքում անշարժ և այլ գույքին հասցված վնասի համար։ Այդ մասին նա ասել է Ջեբրայիլում, որն ադրբեջանական զորքերը գրավել են Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ընթացքում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Հրավիրվելու են միջազգային փորձագետներ, կհաշվարկվի վնասը և մենք փոխհատուցում կպահանջենք»,- ասել է Ադրբեջանի նախագահը՝ շեշտելով, որ հայկական կողմը «պատասխան է տալու օրերս Քելբաջարում (Քարվաճառում) այրված տների, դպրոցների և հատված ծառերի համար»։

Քարվաճառի շրջանն առաջին տարածքն է, որ պետք է հանձնվի Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում զինադադարի հաստատման վերաբերյալ ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ եռակողմ հայտարարության հիման վրա։ Սկզբից հայտարարվել էր, որ այն պետք է հանձնվի մինչև նոյեմբերի 15-ը, հետո ժամկետը 10 օրով երկարացվեց։ Բացի այդ նոյեմբերի 20-ին Ադրբեջանին է հանձնվելու Աղդամի շրջանը, իսկ դեկտեմբերի 1-ին՝ Լաչինի։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---