Պեսկով․ ԼՂ-ում զինադադարի գլխավոր արդյունքն այն է, որ այլևս զոհեր չկան17 նոյեմբերի 2020 - 15:00 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում զինադադարի գլխավոր արդյունքն այն է , որ «հրանոթները լռել են» և մարդիկ այլևս չեն զոհվում։ «Պետք է դիմել ռազմական փորձագետներին։ Բայց առաջին հերթին պետք է հաշվի առնել այն, որ հրանոթները լռել են։ Սա է գլխավոր արդյունքը։ Մարդիկ չեն զոհվում։ Սա է ամենաարժեքավոր արդյունքը»,-ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։ Պեսկովը չի մեկնաբանել ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունը, թե Վաշինգտոնն ու Փարիզը պարզաբանումներ են ակնկալում Թուրքիայի դերակատարման մասին։ «Մենք չէինք ցանկանա մեկնաբանել մեր երկկողմ հարաբերությունները Թուրքիայի հետ։ Ունենք երկկողմ հարաբերություններ Թուրքիայի հետ, որոնք գնահատում ենք»,- ասել է Պեսկովը։ «Եթե Մինսկի խմբում մեր համանախագահները պարզաբանումների կարիք ունեն, անկասկած, դրանք կներկայացվեն։ Առավել ևս, որ հիմա ԼՂ գծով կանոնավոր շփումներ են իրականացվում»,- ասել է նա։ Պեսկովը շեշտել է, որ ՌԴ համար գլխավորը հետաքրքրվելն է, թե ինչպես պահպանել Լեռնային Ղարաբաղում վերջերս հաստատված խաղաղությունը, ապահովել բոլոր տեղահանվածների և փախստականների վերադարձը, ինչպես նաև հետևել խաղաղության պահպանմանը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան առավել մեծ պարզություն են ակնկալում Ռուսաստանից Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման պայմանների, ինչպես նաև Թուրքիայի դերակատարման մասին այդ պայմանավորվածություններում։ Այդ մասին հայտարարվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձաստիճան ներկայացուցչի ճեպազրույցում։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Photo. Ria Novosti Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Բռնցքամարտիկ Չալոյանն օլիմպիական ուղեգիր է նվաճել Չալոյանը հանդես է գալիս գերծանր քաշային կարգում «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել Լոռու մարզպետ. Հանգանակությունների կարիք չկա` կառավարությունն ի զորու է լուծել բնկաչության կարիքները Գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ-ին աղետի գոտու համար Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության վերականգնողական կենտրոն |