Le Monde. ՀՀ-ի ջախջախված հույսերը՝ հեղափոխությունից հետո24 նոյեմբերի 2020 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Թավշյա հեղափոխությունից 2․5 տարի անց Լեռնային Ղարաբաղում պատերազմը ոչնչացրել է հեղափոխության բերած հույսերը. ֆրանսիական Le Monde-ն անդրադարձել է հետհեղափոխական ու հետպատերազմյա Հայաստանին՝ համադրելով 2․5 տարի առաջվա հեղափոխության ու սեպտեմբերին Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հույսերն ու հետևանքները։ Հոդվածագիրը նկարագրել է պատերազմից հետո Երևանի փողոցներում հաճախ հանդիպող իրավիճակներ․ 18-ամյա երիտասարդները վերադառնում են ընկերոջ թաղումից, հարազատները որոնում են անհետ կորած զինվորի, փախստականները Ֆրանսիայի դեսպանատան առաջ են։ Հոդվածում նախ հիշեցվում է, որ 2․5 տարի առաջ ՀՀ-ում բոլորովին այլ տրամադրություն էր, երբ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սկսել էր քայլերթ երկրով մեկ՝ «տապալելու վարչապետ Սերժ Սարգսյանի կոռումպացված, ավտոկրատ և Կրեմլին մոտ կանգնած հետխորհրդային ռեժիմը»։ «2.5 տարի անց պատերազմը Լեռնային Ղարաբաղում ոչնչացրեց այդ հույսերը և Հայաստանը շոկային իրավիճակում հայտնվեց։ Այժմ մարդկանց չի հետաքրքրում, թե ինչ է լինելու բարեփոխումների հետ, և արդյոք (վարչապետ) Նիկոլ Փաշինյանը, որը ճնշել է տեղական մանր կոռուպցիան, վերջապես լուծելո՞ւ է խոշոր օլիգարխների հարցը։ Առաջնահերթությունները կոնկրետ փոխվել են։ Երկրին դեռ պետք է վերապրել ջախջախիչ պարտությունը, որի արդյունքում զոհվեց առնվազն 2300 մարդ, պետք է ընդունել 100,000 փախստականի հոսք և հաղթահարել կորոնավիրուսի դեպքերի պայթյունավտանգ աճը, քանի որ հիվանդանոցներում ազատ տեղ չկա և սպասվում է տնտեսական լուրջ ճգնաժամ»,- մեջբերում է Aravot.am-ը։ Հոդվածում նաև ներկայացվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթի տեսակետը․ նա նշում է, թե «Հայաստանը հասել է հատակին և երկրի համար 2020-ը 0 տարի էր»: «Հեղափոխության ընթացքում հայերը երազում էին նոր ապագայի մասին։ Այժմ նրանց հետապնդում են 1915 թվականի Ցեղասպանության հիշողությունները, որն իրականացվել է իրենց ադրբեջանցի և թուրք թշնամիների հաղթանակից հետո, և նրանց մոտ պարզ հարց է առաջացել՝ կարո՞ղ են արդյոք գոյատևել»,- եզրափակում է Le Monde-ը։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |