ՀՀ նախագահ. Վարչապետ դառնալու հավակնության մասին խոսք լինել չի կարող25 նոյեմբերի 2020 - 18:07 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Հանրային հեռուստատեսության «Լուրերին» հարազրույցում անդադառնալով վարչապետ դառնալու հնարավոր հավակնություններին, ասել է, որ հավակնության մասին նույնիսկ խոսք լինել չի կարող։ Սարգսյանը հավելել է, որ պատրաստ է ժողովրդի կողմից ընտրված ցանկացած կառավարության և վարչապետի հետ աշխատել։ Նրա կարծիքով՝ երկիրն ու հայ ազգը խորը ճգնաժամի մեջ են։ «Ճգնաժամը չի որոշվում փողոցում մարդկանց քանակով, իսկ ՀՀ-ում իրոք խորը ճգնաժամ է։ Եվ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ հայ ժողովրդի շրջանում։ Ճգնաժամ է նաև միջազգային հարաբերություններում՝ երկրի և ազգի կերպարը շատ դրական չէ ներկայումս: Եթե 1994-ին աշխարհը շատ բարյացկամ էր մեր խնդիրների և ղարաբաղյան պայքարի հանդեպ, ապա այսօր պատկերն այլ է՝ մեր հակառակորդները տարիներով նպատակաուղղված աշխատել են այդ ուղղությամբ»,- ասել է նա: Սարգսյանը հավելել է, որ ՀՀ նախագահն է, և նույնիսկ հայկական խորհրդարանական երկրում, որտեղ նախագահի գործառույթները չափազանց սահմանափակ են, նա ունի հստակ պարտականություններ և աջակցելու հնարավորություն։ Ըստ նրա՝ նախագահական ինստիտուտը պետք է օգտագործվի, որ առճակատումը փողոցից տեղափոխվի սեղանի շուրջ։ Սարգսյանը նշել է, որ շատ ավելին կարող է անել, սակայն բավականին դժվար է աշխատել սահմանափակումների պատճառով։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։Նոյեմբերի 10-ից ՀՀ-ում վարչապետի հրաժարականի պահանջով հանրահավաքներ և այլ ակցիաներ են իրականացվում։ Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է One Run – First Run միջազգային խոշորագույն կիսամարաթոնը Կիսամարաթոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ ՀՀ-ն հրաժարվել է 2027–ին ընդունել ԱՊՀ խաղերը ծանրաբեռնվածության պատճառով Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029-ի խաղերն ընդունելու հնարավորությունը Փաշինյանը չի մեկնել Աշխաբադ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների վարչապետերի հանդիպմանը ՀՀ–ն ներկայացնում էր ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը Reuters. Պուտինը համաձայն է բանակցել հրադադարի մասին, բայցև պատրաստ է շարունակել պատերազմը Պուտինը պատրաստ է հրադադարի, եթե ամրագրվի առկա առաջնագիծը |