Հայաստանը՝ 2021-ին Ryanair-ի այցելելու ուղղությունների շարքում![]() 6 հունվարի 2021 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը Ryanair-ի հետ 2021-ին այցելելու 21 ուղղության շարքում է, հայտարարել են ավիաընկերությունից։ Ryanair-ից նշել են, որ Հայաստանն աճող զբոսաշրջային կետ է, որն իր «պատմական տեսարժան վայրերով, հետաքրքիր մշակույթով, էքստրեմալ սպորտաձևերով և հայկական համեղ խոհանոցով առաջարկելու բան ունի յուրաքանչյուրի ճաշակի համար»: «Եթե ցանկանում եք ընդլայնել ձեր ճանապարհորդության հորիզոնները պասիվ 2020 թվականից հետո, դա կարող է լինել այն ճամփորդությունը, որն անհրաժեշտ է 2021-ի համար»,- նշել են ավիաընկերությունից։ Եվրոպայի ամենամեծ բյուջետային ավիաընկերույթունը՝ Ryanair-ը Հայաստան է եկել 2019-ի աշնանը։ Ավիաընկերությունն իրականացնում է թռիչքներ Երևանից Միլան, Հռոմ, Բեռլին, Պաֆոս և Սալոնիկ, իսկ Գյումրիից՝ Աթենք և Մեմինգեն (Գերմանիա) ուղղություններով։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |