Հայաստանը Ryanair-ի հետ 2021-ին այցելելու 21 ուղղության շարքում է, հայտարարել են ավիաընկերությունից։
Ryanair-ից նշել են, որ Հայաստանն աճող զբոսաշրջային կետ է, որն իր «պատմական տեսարժան վայրերով, հետաքրքիր մշակույթով, էքստրեմալ սպորտաձևերով և հայկական համեղ խոհանոցով առաջարկելու բան ունի յուրաքանչյուրի ճաշակի համար»:
«Եթե ցանկանում եք ընդլայնել ձեր ճանապարհորդության հորիզոնները պասիվ 2020 թվականից հետո, դա կարող է լինել այն ճամփորդությունը, որն անհրաժեշտ է 2021-ի համար»,- նշել են ավիաընկերությունից։
Եվրոպայի ամենամեծ բյուջետային ավիաընկերույթունը՝ Ryanair-ը Հայաստան է եկել 2019-ի աշնանը։ Ավիաընկերությունն իրականացնում է թռիչքներ Երևանից Միլան, Հռոմ, Բեռլին, Պաֆոս և Սալոնիկ, իսկ Գյումրիից՝ Աթենք և Մեմինգեն (Գերմանիա) ուղղություններով։