Նախարար․ Պնդելով, որ, օրինակ, Sandora-ն առանց ադրբեջաներեն մակնշման վաճառվի, մոտ 10% կթանկանա14 հունվարի 2021 - 17:14 AMT PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, անդրադառնալով հայկական շուկայում ադրբեջանական և թուրքական մակնշմամբ ապրանքերի առկայությանը, ասել է, որ եթե պնդենք, որ, օրինակ, Coca-Cola-ն կամ Sandora-ն առանց ադրբեջաներեն մակնշման վաճառվեն, այդ ապրանքերի գինը մոտ 10%-ով կաճի։ Նախարարը դա բացատրել է նրանով, որ այդ դեպքում ընկերությունները պետք է հավելյալ գումար ծախսեն և այն ընդգրկեն գնի մեջ, տեղեկացնում է Aysor.am-ը։ Անդրադառնալով ներդրումների հարցին՝ Քերոբյանն ասել է, որ չի տարանջատում դրսի և ներսի ներդրողներին, և այդպիսիք կան՝ ինքն ամեն օր հանդիպում է ներդրողների հետ և ընթացիկ հարցեր լուծում։ Որպես խոշոր ներդրում նա օրինակ է բերել «Ռենշին» ընկերությունը, որը 100 միլիոն դոլարանոց ներդրում է արել։ Քերոբյանի խոսքով՝ կառավարության օրակարգում ընդգրկված հարցերն ուղղված են տնտեսական պոտենցիալը պաշտպանելուն և տնտեսվարողների համար ավելի լավ աշխատանքային պայմաններ ստեղծելուն։ Վերջին օրերին տեղեկություններ են տարածվել, որ հայկական շուկայում ադրբեջանական ապրանքներ են վաճառվում։ Մասնավորապես, խոսքը ադրբեջանական գրությամբ Coca-Cola-յի և Sandora-ի հյութերի մասին է։ Ավելի ուշ պարզվեց, որ խոսքն ադրբեջաներեն մակնշումների մասին է, ոչ թե արտադրանքի: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |