ԱԻՊԾ․ Ջաբրայիլում 1 զինծառայողի աճյուն է գտնվել՝ անճանաչելի է

ԱԻՊԾ․ Ջաբրայիլում 1 զինծառայողի աճյուն է գտնվել՝ անճանաչելի է

PanARMENIAN.Net - Հունվարի 19-ի որոնողական աշխատանքների արդյունքում Մեխակավանից (Ջաբրայիլ) հայտնաբերվել է 1 զիծառայողի աճյուն, մարմինն անճանաչելի է եղել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, PanARMENIAN.Net ին ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

Որոնողական աշխատանքներն իրականացվել են Հադրութ, Վարանդա (Ֆիզուլի), Մեխակավան (Ջաբրայիլ), Կովսական (Զանգելան) ուղղություններով:

Հունվարի 20-ին որոնողական աշխատանքներ չեն իրականացվի․ այդ օրն Ադրբեջանում «սգո օր» է։

Պատերազմի ավարտից մինչ օրս կատարված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1247 զինծառայողի ու քաղաքացիական անձի աճյուն:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---