ԼՂ բնակիչները գուցե պատվաստվեն ռուսական «Սպուտնիկ-V»-ով․ ՌԴ պետդուման կդիմի Կառավարությանը![]() 20 հունվարի 2021 - 14:48 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Պետդուման պատրաստվում է հարցում ուղղել կառավարությանն ինքնահռչակ հանրապետություններ Դոնեցկի, Լուգանսկի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում ռուսաստանցի խաղաղապահների պատասխանատվության գոտու բնակիչներին կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութ ներարկելու հնարավորության մասին։ «Մենք պետք է օգնենք մեր հայրենակիցներին, մանավանդ նրանց, ովքեր այսօր գտնվում են Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում։ Մեզանից բացի նրանց ուրիշ օգնող չկա»,- ասել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, փոխանցում է «Ազատությունը»։ Առաջարկը ներկայացել է ԱՊՀ երկրների գործերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։ Պատգամավորները կողմ են դրան։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի 2000 չափաբաժին է ուղարկվել ԼՂ ռուսաստանցի խաղաղապահների համար։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |