Շուշիի թանգարանի գորգերը կցուցադրվեն Երևանում․ Ամենահինը 350 տարեկան է15 փետրվարի 2021 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում փետրվարի 20-ից կներկայացվի Շուշիի գորգերի թանգարանի երևանյան ցուցադրությունը: Բացումը ժամը 15։00-ին է։ Գորգերը թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանի անձնական հավաքածուից են, և Շուշիից հանվել են 2020թ․ նոյեմբերի 1-ին։ Ցուցադրված նմուշներից ամենահինը 350 տարեկան է։ Ցուցադրության համադրողն է Նարեկ Վան Աշուղաթոյանը: Շուշիի գորգերի թանգարանն արցախյան հնագույն գորգերի և կարպետների թանգարան էր (բնական բրդից պատրաստված գորգեր), որը հիմնադրվել էր 2011, բացվել՝ 2013-ին: Թանգարանի հիմնադիրն է Վարդան Ասծատրյանը, ով աշխարհի տարբեր երկրներից` Ավստրիայից, Շվեյցարիայից, Ստամբուլից, Գերմանիայից գտել և գնել էր հին հայկական գորգեր՝ դրանք տեղափոխելով Արցախ, որոնք միացան Արցախի հայտնի գորգագործների հին գորգերին, բերված` Հայաստանի ու Արցախի տարբեր գյուղերից: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |