ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ է արել բոլոր աջակիցներին և համախոհներին ակտիվորեն մասնակցել փետրվարի 20-ի հանրահավաքին։
«Բոլոր մեր թիմակիցներին, աջակիցներին և համախոհներին կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել փետրվարի 20-ի հանրահավաքին, իսկ հետագայում՝ ընդդիմության կազմակերպած բողոքի բոլոր մյուս միջոցառումներին։ Վստահ ենք, որ այսօր յուրաքանչյուր քաղաքացի պետք է միանա պայքարին՝ հանուն Հայաստանի և Արցախի ապագայի։
Դավաճանների իշխանության շուտափույթ հեռացումն է մեր ազգային վերածննդի առաջին նախապայմանը»,- ասվում է գրառման մեջ։
Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն ավելի վաղ հայտարարել էր, որ փետրվարի 20-ից իրենք սկսելու են հանրահավաքները՝ մասնակցության կոչ անելով։