Բեռլինում ընդհանուր կրոնական կենտրոն կկառուցեն քրիստոնյաների, հուդայականների և մահմեդականների համար![]() 23 փետրվարի 2021 - 19:17 AMT PanARMENIAN.Net - Բեռլինում ընդհանուր կրոնական կենտրոն կկառուցեն քրիստոնյաների, հուդայականների և մահմեդականների համար։ Կենտրոնը կկառուցվի 1964թ․ կոմունիստների կողմից քանդված Սբ Պետրոսի եկեղեցու տեղում։ €47 մլն արժողությամբ նախագիծը պաշտոնապես կկոչվի House of One, իսկ ոչ պաշտոնապես՝ «եկեղեցամզկիթագոգ»։ House of One-ի պլանավորման համար, որը դառնալու է միջկրոնական համերաշխության և երկխոսության խորհրդանիշ, 10 տարի պահանջվեց, գրում է Bird in Flight-ը։ «Գաղափարը պարզ է՝ մենք ուզում էինք միասնական տարածք ստեղծել աղոթքի և ուսուցման համար, որտեղ երեք կրոնը կկարողանան գոյակցել՝ չկորցնելով անհատականությունը»,- ասել է քրիստոնյա աստվածաբան Ռոլանդ Շտոլտեն։ Շենքը նախագծել է գերմանացի ճարտարապետ Կուեն Մալվեցցին։ Այն ընդհանուր նախասրահ կունենա, որտեղ կանցկացվեն բանավեճեր և միջոցառումներ, որոնց կկարողանան մասնակցել տարբեր կրոններ դավանող անձինք, ինչպես նաև աթեիստներ։ Տեղի կրոնական համայնքները սատարում են գաղափարին։ Շինարարությունը կմեկնարկի մայիսի 27-ին և կտևի մոտ 4 տարի։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |